Մոսկվան ռուս-մոլդովական հարաբերությունների հեռանկարներին չի նայում վարդագույն ակնոցներով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոլդովայի նախագահական ընտրությունների արդյունքները։
«Հենց նրանք են (Մոլդովայի կառավարության անդամները - խմբ.) նախաձեռնել և իրականացրել բոլոր գործողությունները մեր երկրի հետ ցանկացած փոխգործակցությունը սահմանափակելու համար... Հետևաբար, այստեղ, այս դեպքում, մենք հակված չենք նայելու հարաբերությունների հեռանկարներին վարդագույն ակնոցներով»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Մոլդովայի կառավարությունը կազմակերպել է ճնշումներ ռուսական լրատվամիջոցների վրա, երկրում տեղեկատվական դաշտի «ստերիլիզացում» և Ռուսաստանի Դաշնությունից ցանկացած տեղեկատվական հոսքի բացառում։
«Դա, իհարկե, Մոլդովայի քաղաքացիների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի ուղղակի սահմանափակում է»,- նշել է Պեսկովը։