ՔՊ-ի օգտին կքվեարկի քաղաքացիների 16%-ը, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 6.4%-ը, ԴՕԿ-ի օգտին՝ 5,9%-ը։
«Գելափ»-ը հրապարակած տվյալների համաձայն՝ հարցին, թե եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեն, քաղաքացիները տվել են նշված պատասխանը։
Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ոիժերին, ապա հարցվածները հայտնել են, որ «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին 2,2%-ը կքվեարկի, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 2,1%-ը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 1,5%-ը, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության և «Լուսավոր Հայաստանի» օգտին 0,3%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության օգտին՝ 0,2%-ը, ԱԺԲ- օգտին ՝ 0,2%-ը, այլ ուժերին՝ 1,2%-ը:
Ոչ մի ուժի կամ դաշինքի օգտին պատասխանել է հարցվածների 4,6 %-ը: