Հետևեք մեզ։

Պարեկները հայտնաբերել են դրիֆտ կատարած 31-ամյա երիտասարդին

14:00, 05 նոյեմբեր 2024
Պարեկները հայտնաբերել են դրիֆտ կատարած 31-ամյա երիտասարդին

Երևան քաղաքի պարեկները նոյեմբերի 3-ի ժամը 15.45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում նկատել են, որ «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում է անկանոն կողասահքով (դրիֆտ):

Պարեկները Մարգարյան փողոցում 31-ամյա վարորդին հայտնաբերել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Կենտրոնական բաժին:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:

Վերլուծական