Հետևեք մեզ։

100 000 ԱՄՆ դոլար․ Գագիկ Ծառուկյանը հրատապ աջակցություն է հատկացրել լիբանանահայությանը

14:11, 05 նոյեմբեր 2024
100 000 ԱՄՆ դոլար․ Գագիկ Ծառուկյանը հրատապ աջակցություն է հատկացրել լիբանանահայությանը
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը, նոյեմբերի 2-ին տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հեռախոսազրույցը՝ Գ. Ծառուկյանի նախաձեռնությամբ։
 
Իվետա Տոնոյանը քիչ առաջ հայտնել է․ «Գագիկ Ծառուկյանն իր խոր մտահոգությունն էր հայտնել տարածաշրջանում չդադարող ռազմական գործողությունների արդյունքում լիբանանահայությանը սպառնացող գոյաբանական վտանգի և հումանիտար աղետի առնչությամբ։ Իր զորակցությունը հայտնելով Արամ Առաջինին և Լիբանանի հայ համայնքին՝ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել հրատապ աջակցություն կազմակերպել մեր հայրենակիցների համար։
 
Ի հավաստումն իր խոսքերի՝ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանը Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ հրատապ օգնությունը ցուցաբերելու նպատակով 100 000 ԱՄՆ դոլար է փոխանցել: Արամ Առաջին Կաթողիկոսի հետ ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն՝ մշտական կապ պահպանելու և ըստ իրավիճակի զարգացման կոնկրետ աջակցության ծրագրերի քննարկման շուրջ»։