Ճիշտ կլինի, որ սահմանազատման գործընթացն ամբողջ պարագծով ավարտվի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Կարևոր է, որ ամբողջ սահմանով լինի սահմանազատում և այնտեղից, որտեղից պետք է ադրբեջանցիները հետ գնան, կգնան, և, ի վերջո, այդ սահմանը պետք է սահմանագծվի։
Ինչ կապ ունի՝ հավատում ենք, թե ոչ, այդպես պետք է լինի»,- ասաց նա։