Հետևեք մեզ։

Մոսկվան կշարունակի անել ամեն ինչ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին

15:35, 05 նոյեմբեր 2024
Մոսկվան կշարունակի անել ամեն ինչ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին

Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

 

«Մենք ամեն ինչ արել և անում ենք ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու համար։ Կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-22թթ. ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան»,- ասել է Պուտինը։