Փարիզում Ռուսաստանի դեսպանատունը ձգտում է չեղարկել ֆրանսիական «Aguttes» աճուրդի տան կողմից Պետրոս II-ի օրիգինալ հրամանագրի վաճառքի գործարքը և պահանջում է այն վերադարձնել Ռուսաստանին։ Այս մասին Риа Новости-ին հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Անցյալ շաբաթ «Aguttes» աճուրդի տան կողմից կազմակերպված աճուրդի ժամանակ կայսր Պետրոս II-ի 1727 թվականի սեպտեմբերի 9-ի բնօրինակ հրամանագիրը («Ֆամենսինին Սանկտ Պետերբուրգի հրամանատարի պաշտոնից հեռացնելու և նրա տեղում արքայազն Ուրուսովի նշանակման մասին հրամանագիր») վաճառվել է։ Հրամանագիրը պալատական հեղաշրջումների դարաշրջանի կարևոր պատմական փաստաթուղթ է։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, այն գողացվել է Ռուսաստանի պետական ռազմական պատմական արխիվից և փոխարինվել է կեղծված փաստաթղթով։ Վարչակազմը դիմել է ոստիկանություն։ Չնայած այս տեղեկատվության հրապարակմանը, աճուրդի տունը չի հանել լոտը վաճառքից։
«Դեսպանատունը կապի մեջ է ֆրանսիական Aguttes աճուրդի տան հետ, որպեսզի հասնենք այս գործարքի չեղարկմանը և փաստաթուղթը վերադարձնենք օրինական սեփականատիրոջը՝ Ռուսաստանի պետական ռազմական պատմական արխիվին», - ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։