Հետևեք մեզ։

Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 մլն դոլար, 100 մլն դոլարը գտել են. Պապոյան

15:44, 05 նոյեմբեր 2024
Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 մլն դոլար, 100 մլն դոլարը գտել են. Պապոյան

Ամուլսարի հանքի մեկնարկի համար պետք է 250 մլն դոլար, 100 մլն դոլարը գտել են, մյուս 150 մլն դոլարն ուզում են վերցնել մեր բանկերից, և այստեղ որոշակի պետական աջակցության ակնկալիք կա: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հարցին, թե ինչ զարգացումներ կան Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:

«Էկոնոմիկայի նախարարությունը պատվիրել է աուդիտ, և աուդիտի արդյունքում կպարզվի՝ մենք կմտնե՞նք դրա տակ, թե՞ չէ, թե՞ Ամուլսարը գնա, ֆինանսավորման այլ աղբյուր ման գա, կամ, օրինակ, ասենք, դա պետք է տեղի ունենա առանց Հայաստանի մասնակցության:

Մենք հույս ունեինք, որ, այնուամենայնիվ, հանքի բուն շահագործումը կսկսվի չորրորդ եռամսյակում, և այդ դեպքում նաև մեր համախառն արդյունաբերական արտադրանքի աճը եկող տարի կլինի ավելի բարձր, քան այս տարի է եղել: 5,3 տոկոս էինք ակնկալում, այս տարի՝ 3,7 տոկոս: Հենց դրա հաշվին էինք ակնկալում այդ աճը»,- ասաց նա: