Հետևեք մեզ։

Դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Պուտինին

15:59, 05 նոյեմբեր 2024
Դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերն է հանձնել Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահին:

Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում ընդունել է 28 նոր դեսպանի հավատարմագրերը։

«Ուրախ եմ այստեղ տեսնել Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններին։ Այդ պետությունները Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, ամենաբարի բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան բաց է առանց բացառության բոլոր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության համար՝ իրավահավասարության, ներքին գործերին չմիջամտելու և միջազգային իրավունքի անշեղ պահպանման սկզբունքներով։