Հետևեք մեզ։

Հորեղբորս բիզնեսն է, ինձ այդ թեմային չխառնեք․ Մկրտչյանը՝ ՊԵԿ-ի կողմից ռեստորաններից մեկում 100 մլն դրամի ստվերային շրջանառության բացահայտման մասին

16:15, 05 նոյեմբեր 2024
Հորեղբորս բիզնեսն է, ինձ այդ թեմային չխառնեք․ Մկրտչյանը՝ ՊԵԿ-ի կողմից ռեստորաններից մեկում 100 մլն դրամի ստվերային շրջանառության բացահայտման մասին

Ինձ այդ թեմային չխառնեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և հայտարարել, թե «Լիաննա գարդեն հոլ» ռեստորանը իր հորեղբոր բիզնեսն է։ Նա նշել է՝ չի հիշում, որ հայրն է հիմնել, սակայն հնարավոր է համարում։

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը «Լիաննա գարդեն հոլ» ռեստորանում բացահայտել է 100 մլն դրամի ստվերային շրջանառություն։

«Կարդացեք ՊԵԿ-ի հայտարարությունը։ Ես տեղյակ չեմ, ինչ գրված է՝ գրված է։ Ես չեմ խառնվում այդ գործերին, կապ չունեմ այդ բիզնեսի հետ։ Իմ հորեղբոր բիզնեսն է, նա զբաղվում է բիզնեսով դեռ 2000-ականներից։ Եթե չեմ սխալվում՝ համադրումների խնդիր է եղել և վերականգնվել է։ Դա իմ խնդիրը չէ։ Յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս»,- նշել է նախարարը։


Նախարարը նշել է՝ Հայաստանում չկա արտոնյալ մարդ․ «Կլինի Սոցապ նախարար, Էկոնոմիկայի նախարար, ցանկացած աստիճանի պաշտոնյա, բոլորը օրենքի առաջ հավասար են։ Կլինի որևէ չարաշահում՝ կլինի համապատասխան գնահատական։ Բոլորը պետք է պատասխան տան»,-ասել է նա։