Հետևեք մեզ։

Ռուսական կողմը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, դա լավ բանի չի բերի. Լավրով

17:43, 05 նոյեմբեր 2024
Ռուսական կողմը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել, դա լավ բանի չի բերի. Լավրով

Ռուսական կողմը չի դրդում Երևանին և Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել: Риа Новости-ին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


«Մենք ողջունում ենք ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի շրջանակներում ձեռք բերված զգալի առաջընթացը։ Հաշվի առնելով երկար տարիների թշնամությունը, ռազմական գործողությունները և երկու կողմերի զոհերը՝ մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելը»,- ասել է ռուս նախարարը։

Նա նշել է, որ այս ամենը պահանջում է ոչ միայն կողմերի զգալի ջանքեր՝ փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև ժամանակ։

«Այդ իսկ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, մենք մեր գործընկերներին չենք մղում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու»,- նշել է նա։

Լավրովի խոսքով, ռուսական կողմը վստահ է, որ «հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լրացուցիչ ռիսկեր կստեղծի լարվածության և հակամարտության հնարավոր սրման»:


«Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղությամբ և կայունությամբ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։