Հետևեք մեզ։

Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ Բլինքենը հայտարարություն է տարածել

10:48, 05 մայիս 2023
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ Բլինքենը հայտարարություն է տարածել

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված բանակցությունների վերաբերյալ։

Բլինքենը հայտարարել է, որ կողմերը ինտենսիվ քննարկումներից հետո էական առաջընթացի են հասել բարդ խնդիրները լուծելու հարցում։

«Այս շաբաթ ես հյուրընկալեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին երկկողմ խաղաղ բանակցությունների համար։ Երկկողմ և եռակողմ ինտենսիվ ու կառուցողական քննարկումներից հետո կողմերը էական առաջընթացի են հասել բարդ հարցերը լուծելու հարցում։ Երկուսն էլ անկեղծ հավատարմություն են դրսևորել հարաբերությունների կարգավորմանն ու  երկու երկրների միջև  երկարատև հակամարտությունը դադարեցմանը։ Հայաստանը, և Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում միմյանց դիրքորոշումները չլուծված հարցերի վերաբերյալ»,- ասել է Բլինքենը։

 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել կողմերին։

Վերլուծական