Ադրբեջանում գտնվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երեւանի եւ Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողությանը լրագրողներին ասաց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Նման քայլը մեծապես կօգնի հաշտեցմանը»,- նշել է նա և հավելել, որ մնացած հարցերը պետք է ուղղվեն ադրբեջանական կողմին։
Արսենյանը հավելել է, որ եթե Երևանն ու Բաքուն գնում են դեպի խաղաղ պայմանագիր և պատրաստվում են «ամբողջ աշխարհին հայտարարել, որ երկու պետություն, երկու ժողովուրդ կապրեն խաղաղության և համագործակցության մեջ», ապա պետք է սկսել քայլերից, որոնք «պետք է գնահատել»։
Նա հրաժարվել է մեկնաբանել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ առանձին հարցը՝ նշելով, որ Երևանի համար Հայաստանի քաղաքացիների միջև տարբերություն չկա։