Հետևեք մեզ։

Բիշքեկում վաղը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը

18:50, 05 նոյեմբեր 2024
Բիշքեկում վաղը տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը

Նոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի կունենա Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովը: Միջոցառման գլխավոր թեման հետևյալն է. «Թյուրքական աշխարհի հզորացում. տնտեսական ինտեգրում, կայուն զարգացում, թվային ապագա և անվտանգություն բոլորի համար»։

 

Ղրղզստանի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ գագաթնաժողովին կմասնակցեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարները, ինչպես նաև դիտորդ պետությունների ներկայացուցիչները: Այսօր արդեն պետական այցով Ղրղզստան է մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանը:

 

Ելույթ ունենալով Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Թուրքիայի ղեկավարը թյուրքական աշխարհին կոչ է արել վճռական դիրքորոշում որդեգրել Գազայի հատվածում հումանիտար ողբերգության ֆոնին: Էրդողանը կմասնակցի նաև Թուրքիա-Ղրղզստան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստին:

 

Ղրղզստան է մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: