Հետևեք մեզ։

Մոլդովայի նախագահի ընտրությունը չի կարելի համարել արդար, թափանցիկ և ժողովրդավարական. Պեսկով

18:58, 05 նոյեմբեր 2024
Մոլդովայի նախագահի ընտրությունը չի կարելի համարել արդար, թափանցիկ և ժողովրդավարական. Պեսկով

Մոլդովայի նախագահի ընտրությունը չի կարելի համարել արդար, թափանցիկ և ժողովրդավարական՝ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

 

Նա ընդգծել է, որ Մոսկվան այդ ընտրության մասին կարող է օբյեկտիվորեն դատել ըստ Ռուսաստանում բնակվող Մոլդովայի քաղաքացիների, որոնց քվեարկելու հնարավորություն չի տրվել:

 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ դա չէր կարող ազդեցություն չունենալ ընտրության արդյունքների վրա։ 

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևմուտքին մեղադրել է Մոլդովայի նախագահի ընտրությանը միջամտության համար։