Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո։ ՌԻԱ Նովոստի-ի տեղեկացմամբ՝ այդ մասին ասել է ՌԴ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ակիրա Մուտոն։ Նա հույս է հայտնել, որ այդ հարցում քայլեր կարվեն միաժամանակ երկու կողմից։
«Երբ ամեն ինչ անցնի, մենք հույս ունենք սկսել բանակցությունները։ Ուկրաինայի հակամարտությունն անշուշտ խանգարում է, անհրաժեշտ է հաղթահարել հակամարտությունը և հաստատել խաղաղություն», - ասել է դիվանագետը: