Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելու ԱՄՆ-ի և Եվրամիության ջանքերը մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ենթադրում ենք, որ խաղաղ գործընթացի համախմբումը տարածաշրջանային պարադիգմում, բարեկամների շրջանակում՝ Հարավային Կովկասի երկրներում և հարակից գործընկեր պետություններում՝ բացառելով դրսի ապակառուցողական միջամտությունը կարևոր է։ Ռուսաստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից հեռացնելու Վաշինգտոնի և Բրյուսելի ջանքերը միայն մեծացնում է անվտանգության սպառնալիքները տարածաշրջանում»,-շեշտել է Լավրովը։