Հետևեք մեզ։

Ֆրանսիայի և ՌԴ նախագահները չեն մասնակցի COP29-ին

21:05, 05 նոյեմբեր 2024
Ֆրանսիայի և ՌԴ նախագահները չեն մասնակցի COP29-ին

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Վլադիմիր Պուտինը չեն մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին։ Այս մասին տեղեկանում ենք Euronews-ից։

Ավելի վաղ Եվրոպական Հանձնաժողովի խոսնակը հաստատել էր, որ նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը չի մասնակցելու Ադրբեջանում կայանալիք կարևոր կլիմայական գագաթաժողովին։

 

COP 29-ին Եվրոպայից  կմասնակցեն Չեխիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իտալիայի, Լեհաստանի և Իսպանիայի առաջնորդները։