Հետևեք մեզ։

Ուկրաինան  ծրագրել էր գրավել Կուրսկի ատոմակայանը, սակայն հարձակումը կանխվել է․ ՌԴ ՊՆ

22:03, 05 նոյեմբեր 2024
Ուկրաինան  ծրագրել էր գրավել Կուրսկի ատոմակայանը, սակայն հարձակումը կանխվել է․ ՌԴ ՊՆ

Ուկրաինան  ծրագրել էր գրավել Կուրսկի ատոմակայանը, իսկ գործողությանը ներգրավել 20 հազար զինվորականներ, սակայն հարձակումը կանխվել է,  հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

 

ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը ասուլիսի ժամանակ ցուցադրել է Ուկրաինայի զինված ուժերի պլանավորած գործողության  քարտեզներն ու հայտարարել, որ Կուրսկի ատոմակայանը գրավելու համար Ուկրաինան ծրագրել էր ներգրավել 20 000 զինվորականների, 27 տանկ, 50 միավոր զրահատեխնիկա, 30 միավոր թնդանոթային հրետանի, 5 միավոր բազմակի արձակման հրթիռային համակարգեր։

 

Կիրիլովն ասել է նաև, որ Կուրսկի ատոմակայանը գրավելու փորձի ձախողումից հետո Ուկրաինան կրկին փորձել է իր վերահսկողության տակ առնել Զապորոժիեի ատոմակայանը, սակայն դա ևս չի հաջողվել։ Այդպիսի փորձ Ուկրաինան ձեռնարկել էր նաև 2022 թվականին։