Հետևեք մեզ։

Կայացել է ՔՊ վարչության հերթական նիստը. հայտնի է՝ ինչ է որոշվել

22:29, 05 նոյեմբեր 2024
Կայացել է ՔՊ վարչության հերթական նիստը. հայտնի է՝ ինչ է որոշվել

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչությունը որոշեց՝ Կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը, որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու եւ ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել քննարկել Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը, որպես ԲԴԽ անդամի թեկնածու։

Քննարկվել են աշխատանքային բնույթի հարցեր։