Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 250 հայկական բեռնատար է սպասում ռուս-վրացական սահմանը հատելուն, հայտնում են Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Հերթում, ընդհանուր առմամբ, 964 բեռնատար կա: Սա պայմանավորված է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու հատվածում ձյան տեղումներով։