Հետևեք մեզ։

Թրամփը հայտարարել է, որ հարկ չի համարում պարտության դեպքում իր կողմնակիցներին բռնությունից հրաժարվելու կոչ անել

00:16, 06 նոյեմբեր 2024
Թրամփը հայտարարել է, որ հարկ չի համարում պարտության դեպքում իր կողմնակիցներին բռնությունից հրաժարվելու կոչ անել

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ հարկ չի համարում իր կողմնակիցներին բռնությունից հրաժարվելու կոչ անել, և որ նրանք պետք է ընդունեն ընտրությունների արդյունքները, եթե ինքը պարտվի, հայտնել է CNN-ը։

 

«Ես պարտավոր չեմ դա նրանց ասել»,- նշել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք պարտության դեպքում իր կողմնակիցներին բռնությունից հրաժարվելու կոչ կանի՞, թե՞ ոչ:

 

«Ես պարտավոր չեմ նրանց ասել, որ բռնություն չի լինի: Իհարկե, ոչ մի բռնություն չի լինի։ Իմ կողմնակիցները հակված չեն բռնության: Ես չպետք է ասեմ նրանց: Եվ ես, իհարկե, չեմ ուզում որևէ բռնություն, բայց ես, իհարկե, պարտավոր էլ չեմ նրանց նման կոչով դիմել: Նրանք մեծագույն մարդիկ են: Նրանք մարդիկ են, որոնք չեն հավատում բռնությանը։ Ի տարբերություն ձեր հարցի: Դուք հավատում եք բռնությանը»,- հավելել է նա։