ԱՄՆ ընտրության արդյունքում The New York Times-ը, հիմնվելով նախնական արդյունքների ու էքզիթ-փոլերի տվյալների վրա, 86 տոկոս հավանականությամբ կանխատեսում է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակը։
Այս պահին, ըստ նախնական հաշվարկների, Քամալա Հարիսն ունի ընտրիչների 179, իսկ Դոնալդ Թրամփը 214 ձայն:
ԱՄՆ արևմտյան նահանգներում քվեարկությունն ավարտվել է։ Ըստ AP-ի՝ Թրամփը հաղթել է Այդահոյում Հարիսը՝ Կալիֆորնիայում և Վաշինգտոնում: