Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծիտարածաշրջանի համա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Հուսով ենք, որ պատմական թշնամանքների վերացումը ճանապարհ կհարթի տևական բարեկամության և համագործակցության համար։ Մենք պետք է հաշվի առնենք եղած նուրբ իրավիճակը: Թեև հակամարտությունը այժմ սառեցված է, բայց որքան ձգձգվում է համաձայնագրի կնքումը, այնքան մեծանում է ռազմական գործողությունների մեջ մտնելու վտանգը», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։