Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալա Հարիսը չի նախատեսում ելույթ ունենալ կողմնակիցների առջեւ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին։
«Փոխնախագահ Քամալա Հարիսը մտադիր չէ խոսել»,- հաղորդել է գործակալությունը։
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։