Հետևեք մեզ։

Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Հաքան Ֆիդան

10:56, 06 նոյեմբեր 2024
Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո․ Հաքան Ֆիդան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև [խաղաղության] պայմանագրի ստորագրումից հետո», - ասել է նա «Turkiye» թերթին։

Նրա խոսքով, Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը համարում է Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։ «Մենք առավելագույն աջակցություն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռքբերմանը և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրան։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը։