Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն արդեն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այս մասին գրում է The Hill-ը։
Միևնույն ժամանակ Fox News-ը հրապարակում է ուղիղ եթերի ռեժիմով թարմացվող տվյալները և նշում, թե Դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը ստացել է 226 ընտրիչի ձայն, Թրամփը հավաքել է 277 ընտրիչ ձայն՝ այդպիսով հաղթելով ԱՄՆ նախագահական ընտրություններում։
The Hill-ի հրապարակման մեջ նշվում է, որ նախկին նախագահն արդեն հավաքել է 270 ընտրիչի ձայն։
CNN-ը գրում է, որ Թրամփին անհրաժեշտ է ևս 4 ընտրիչի ձայն՝ նախագահ դառնալու համար։ Ըստ աղբյուրի՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ունի 266 ընտրողների ձայն, իսկ Հարիսը՝ 188 ընտրական ձայն։ CNN-ը կանխատեսել է, որ Թրամփը կհաղթի մի քանի առանցքային նահանգներում, այդ թվում՝ Հյուսիսային Կարոլինան, Ջորջիան և ավելի կարևոր՝ Փենսիլվանիան: