ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ օրերս կարող է խզել պայմանագիրը փարիզյան թիմի հետ, Armsport-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Transfer News Live-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողը կարող է հեռանալ թիմից մոտակա տասն օրվա ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն չի երկարաձգի պայմանագիրը արգենտինացու հետ մրցաշրջանի ավարտից հետո։ Ֆուտբոլիստի համար պայքարում են «Բարսելոնան», «Ալ-Հիլալը» և «Ինտեր Մայամին»:
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամռանը։
Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: