Հետևեք մեզ։

Հարավային Կովկասում բացվել են խաղաղության դռները․ Էրդողան

12:06, 06 նոյեմբեր 2024
Հարավային Կովկասում բացվել են խաղաղության դռները․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում  հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին։

 

Էրդողանը նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության դռները բացվել են։

 

«Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի հաղթանակը կհաստատվի սեղանի շուրջ՝ շուտով խաղաղության պայմանագիր ստորագրելով»,- ասել է նա։