Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի համար գալիք տարին hոբելյանական է: Նոր ներկայացումներ և բազմաթիվ հյուրախաղեր է պլանավորում 160-ամյա թատերական դարբնոցի անձնակազմը, ինչի կապակցությամբ էլ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» ներկայացուցիչները փոխանցել են սպասված նվերը: Այս մասին հայտնում են Հիմնադրամից։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը պատմել է, որ թատերախումբը տրանսպորտային պայմանների պատճառով անգամ ճանապարհին է մնացել․
«Այսպես խոսում էինք, թե ինչու պետք է նման պայմաններ լինեն։ Մեր դերասաններից Սուսաննա Բաղդասարյանն ասաց, թե Հասմիկ Վիրաբյանին տես։ Շատ կարճ տևեց այդ խոսակցությունը Վիրաբյանի հետ և երեք օր անց զանգ ենք ստացել, որ պարոն Գագիկ Ծառուկյանն ուզում է ընդունել մեր թատրոնի ստեղծագործական խմբին։ Մենք ջերմ ընդունելության արժանացանք, նույնսիկ թույլ չտվեց խոսելու, այլ արագ՝ ինչ խնդիր ունեք։ Շնորհակալ եմ իմ ու թատրոնի անունից Գագիկ Ծառուկյանին, իր թիմին»։
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Թատրոնին է փոխանցել տրանսպորտային միջոցը, և ասել, որ Գյումրին կարևոր տեղ ունի Գագիկ Ծառուկյանի համար։
«Ցանկացած լավ նախաձեռնության կողքին պատրաստ ենք լինել, շնորհավորում եմ, բարի ընթացք»,-ասել է Տոնոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․