Դեռևս չեն հրապարակվել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի պաշտոնական տվյալները, սակայն տարբեր համաշխարհային առաջնորդներն արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղում հանրապետական թեկնածուին։
Թրամփին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն, ապա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Ընդգծենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդեն իսկ իրեն ԱՄՆ 47րդ նախագահ է հայտարարել: