Հետևեք մեզ։

«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը․ հայտնի է՝ ինչում է նա մեղադրվում

12:28, 06 նոյեմբեր 2024
«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը․ հայտնի է՝ ինչում է նա մեղադրվում

«Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, նա կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

 

«Բերման է ենթարկվել Հայաստանի քաղաքացի, ով որպես վարձկան մասնակցել է Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ըստ հետաքննության՝ 2022 թվականի նոյեմբերին Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանը Մոլդովայի հետ սահմանով ժամանել է Ուկրաինա, որտեղ պաշտպանական ստորաբաժանումների կազմում մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը մասնակցել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում տեղի ունեցած մարտերին։ Ընդգծվում է, որ 2024-ի օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրանք է առաջադրվել վարձկանության մեջ և հետախուզում հայտարարվել։


«2024 թվականի հոկտեմբերին Բալյանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու փորձի ժամանակ։ Հետաքննության պահանջով Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը Բալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ հաղորդագրությունն ավելացնում է.