Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին

12:36, 06 նոյեմբեր 2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին:

 

Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և մասնակցությունը Երևանում անցկացված «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Քայլաշ Սաթյարթիի գործունեությունը երեխաների շահագործման դեմ պայքարի և հանրակրթության հասանելիության ուղղությամբ՝ ընդգծելով, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը գտնվում են ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունն ու իրացումը, ինչպես նաև կրթության հավասար հնարավորությունների ապահովումը պետական կրթական քաղաքականության առանցքային թիրախներից է:

 

Քայլաշ Սաթյարթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Երևանում անցկացված համաժողովին հրավիրելու համար: Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ Կառավարության իրականացրած երեխայակենտրոն քաղաքականությունը: Հայաստանի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը սոցիալական ոլորտում, այդ թվում՝ կիսելու փորձը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ: