Խորհրդարանական ընդդիմության հետ ավելի կառուցողական քննարկումների համար դաշտ է բացվել: Այս մասին Պրահայում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ պատերազմից հետո իրավիճակը շատ բևեռացած էր, հռետորաբանությունը կոշտ էր և՛ ընդդիմության, և՛ իրենց կողմից։
«Կարծում եմ, որ դա կառավարության պատասխանատվությունն է՝ անել ամեն ինչ պատշաճ հարթակ ձևավորելու համար։ Երբեմն շատ սուր, բայց՝ կառուցողական քննարկումներ են լինում»,- ասել է վարչապետը։
Ըստ նրա՝ երևի հույզերն են նվազել, ընդդիմությունը սկսել է լսել իրեն:
«Անցյալ տարի չէին լսում, ականջալուր չէին լինում, ինչ-որ բան էին շպրտում, կռվում էին բռունցքներով, սա ևս մարտահրավեր է մհր ժողովրդավարությանը՝ ունենալու համար տրամաբանական քննարկումներ։ բայց հիմա, ընդհանուր առմամբ, սկսել ենք լսել իրար ու հույս ունեմ, որ դա պատահականություն չէ, այլ՝ նոր մշակույթի սկիզբ», - ասել է Փաշինյանը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ