Երեկ փողոցում մեր հայրենակիցների հետ հետաքրքիր զրույցի բռնվեցինք, քննարկեցինք տարբեր թեմաներ, նույնիսկ օրենսդրական նախաձեռնություն միասին մտածեցինք: Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Արդեն փոքրիկ ավանդույթ է դարձել հրապարակի այս անկյունում և Երևանի տարբեր փողոցներում, մարզերի այցելությունների ժամանակ նման չպլանավորած հանդիպումներ անցկացնելը, որոնք հիմնականում սկսվում են՝ «Ալեն ջան, վաղուց չէիր եկել» արտահայտությամբ, և ավարտվում՝ «բա ե՞րբ էլի կգաք խոսենք» ասելով:
Այսպես ընկերացել ենք շատ ու շատ մարդկանց հետ մեր երկրում»,-գրել է նա: