Նոյեմբերի 6-ին Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովի շրջանակներում Բիշքեկում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել COP29-ին։
Կողմերի միջև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ հարաբերությունների շուրջ։