Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ 2025 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Ըստ նախագծի՝ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 733 միլիարդ դրամ, ինչը 5,4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի ցուցանիշը։
Կապիտալ ծախսերի շուրջ 56 տոկոսը ուղղվելու է պաշտպանության ոլորտին։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։