Հետևեք մեզ։

ԵՄ առաջնորդները արտահերթ քննարկում կանցկացնեն Թրամփի հաղթանակի վերաբերյալ

13:41, 06 նոյեմբեր 2024
ԵՄ առաջնորդները արտահերթ քննարկում կանցկացնեն Թրամփի հաղթանակի վերաբերյալ

ԵՄ առաջնորդները նոյեմբերի 7-8-ին Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովում արտահերթ քննարկում կանցկացնեն ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական ​​Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Եվրամիության հետագա գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելում գտնվող դիվանագիտական ​​պաշտոնյայի։

 

Նշվում է, որ քննարկման հիմնական թեմաները կլինեն նոր առևտրային պատերազմի ռիսկերը, Վաշինգտոնից Կիևի աջակցության նվազումը։

 

«Բուդապեշտում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովը լավ հնարավորություն կլինի առաջնորդների համար շտապ քննարկում անցկացնել Թրամփի հաղթանակի հետևանքներին ԵՄ-ի նախապատրաստման վերաբերյալ՝ ընդհուպ մինչև նոր առևտրային պատերազմի սկիզբը և Ուկրաինային ռազմական օգնության կրճատման հավանականությունը»,- նշել է դիվանագետը։