Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, ով արդեն իսկ իրեն հայտարարել է ԱՄՆ նախագահ։
«Ես հիշում եմ սեպտեմբերին մեր հիանալի հանդիպումը նախագահ Թրամփի հետ, երբ մենք մանրամասն քննարկեցինք Ուկրաինա-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը, Հաղթանակի ծրագիրը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան վերջ տալու ուղիները։
Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը գլոբալ հարցերում «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը: Սա հենց այն սկզբունքն է, որը գործնականում կարող է մոտեցնել խաղաղությունը Ուկրաինայում։ Հուսով եմ, որ մենք դա միասին կգործադրենք։
Մենք անհամբեր սպասում ենք ուժեղ Միացյալ Նահանգների դարաշրջանին՝ նախագահ Թրամփի վճռական ղեկավարությամբ։
Մենք շահագրգռված ենք զարգացնել փոխշահավետ քաղաքական և տնտեսական համագործակցությունը, որը օգուտ կբերի մեր երկու ժողովուրդներին։ Ուկրաինան, որպես Եվրոպայի ամենաուժեղ ռազմական տերություններից մեկը, հավատարիմ է Եվրոպայում և անդրատլանտյան համայնքում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովմանը մեր դաշնակիցների աջակցությամբ:
Ես անհամբեր սպասում եմ անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները», - X-ի իր պաշտոնական էջում գրել է Վլադիմիր Զելենսկին: