Հետևեք մեզ։

Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման ուղղությամբ․ Ալիևի նամակը Թրամփին

14:25, 06 նոյեմբեր 2024
Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման ուղղությամբ․ Ալիևի նամակը Թրամփին

Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Այս մասին ասված է նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում։

 

«Վստահ եմ, որ մենք կշարունակենք համատեղ ջանքեր գործադրել՝ ամրապնդելու ադրբեջանա-ամերիկյան բարեկամական հարաբերությունները, առաջ մղելու մեր գործընկերությունը՝ հիմնված մեր երկրների ազգային շահերի, այդ թվում՝ ազգային անվտանգության շահերի վրա»,- ասված է նամակում։