Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 22։55-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիաբուժ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սահմանապահ գոտում դի կա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ժորա Սողոմոնյանի գլխավորությամբ։ Հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ․-ն է, ով Երևան-Մինվոդի 630 չվերթի հաշվառումից հետո անցել է սահմանապահ գոտի, որտեղ էլ ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել նրա կենսաբանական մահը։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։