Հետևեք մեզ։

Պուտինի խորհրդականն առաջարկել է Թրամփին հրավիրել Բաքվում կայանալիք COP29-ին

14:45, 06 նոյեմբեր 2024
Պուտինի խորհրդականն առաջարկել է Թրամփին հրավիրել Բաքվում կայանալիք COP29-ին

 

Ռուսաստանի նախագահի խորհրդական, Կլիմայի փոփոխության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևն առաջարկել է Դոնալդ Թրամփին հրավիրել Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին։ Էդելգերիևի խոսքով, COP29-ում Թրամփից հնարավոր է իմանալ, թե արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգները կմնա՞ն Փարիզյան համաձայնագրի կողմ։

 

«Մեր միջազգային միջոցառումը կանցկացվի Ադրբեջանում գարնանը: Սա ՄԱԿ-ի շատ մեծ միջոցառում է: Թող Ադրբեջանը նրան հրավիրի COP29-ին: Եկեք խոսենք նրա հետ: Եկեք հարցնենք, թե արդյոք նա ցանկանում է դուրս գալ Փարիզի համաձայնագրից», - ասաց Էդելգերիևը:

 

Նշենք, որ Փարիզի համաձայնագիրը կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային համաձայնագիր է։ 2017 թվականի հունիսին Թրամփը հայտարարեց այս համաձայնագրից դուրս գալու իր երկրի որոշման մասին։ Թրամփի խոսքով՝ այս գործարքը վերաբաշխում է ամերիկյան հարստությունը՝ հօգուտ այլ երկրների, և դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի 2,7 միլիոն աշխատատեղի կորստի մինչև 2025 թվականը։