Կրեմլը խոստանում է ժամանակին տեղեկացնել Վլադիմիր Պուտինի՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին հնարավոր մասնակցության մասին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Կրեմլն անհապաղ կտեղեկացնի հանրությանը, թե արդյոք երկրի ղեկավարը կմասնակցի առաջիկա միջոցառմանը։
Նրա խոսքով՝ այս հարցով դեռ որոշում չի կայացվել։
«Դեռ պարզ չէ։ Մենք այս մասին կտեղեկացնենք ձեզ»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։