ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը։
«Հրաժարականի պատճառները հայտնի չեն։ Չեմ կարող ասել` դիմումը հաստատվել է, թե ոչ»,-ասաց Հարությունյանը։
Նա այս պաշտոնում նշանակվել է 2023 թվականի փետրվարի 7-ին։