Թեհրանին չի հետաքրքրում, թե ով կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը, դա ոչ մի կերպ չի ազդի հասարակ իրանցիների կյանքի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին։
«ԱՄՆ նախագահական ընտրությունները մեզ հետ կապ չունեն, ԱՄՆ-ի և Իրանի քաղաքականությունը միմյանց նկատմամբ չի փոխվում»,- ասել է նա։
Պատասխանելով ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին լրագրողների հարցին՝ նա հավելել է. «Սա Իրանում կենսամակարդակի որևէ փոփոխություն չի առաջացնի, մեզ համար այնքան էլ կարևոր չէ, թե ով է լինելու ԱՄՆ նախագահը»։