Հետևեք մեզ։

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների․ «Փյունիկ» ՖԱ

15:57, 06 նոյեմբեր 2024
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների․ «Փյունիկ» ՖԱ

«Փյունիկ» ՖԱ-ն հայտարարություն է տարածել, որում նշում է, որ «վրդովված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի՝ Fast Sports-ի եթերում մեր ակումբի հասցեին հնչեցված վիրավորանքների ու ստերի հերթական տարափից, դրանք որևէ առնչություն չունեն իրականության հետ»։

 

«Սա հերթական անգամ ապացուցում է, որ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի՝ ՀՖՖ ղեկավարության վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար:

 

Անթույլատրելի ենք համարում ՀՖՖ ներկայացուցչի նման պահվածքը, որը, նախ և առաջ արատավորում է ամբողջ հայկական ֆուտբոլի իմիջը։ Կոչ ենք անում ՀՖՖ փոխնախագահին՝ կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների վրա, որոնց անբարեխիղճ կատարումն արդեն իսկ հանգեցրել է հայկական ֆուտբոլում չտեսնված աղետալի վիճակի:

 

Մենք վերահաստատում ենք համերաշխություն հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուական շարժումներին և պահանջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության անհապաղ հրաժարականը»,- ասվում է հայտարարության մեջ։