Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ՀՀ պետական սահմաններում մարտական հերթապահություն եք անցկացնում։ Մենք միշտ կանգնած ենք մեր զինվորի և բանակի կողքին: Այս մասին հայտարարել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ դիմելով ԵԿՄ անդամներին, որոնք մեկնում են դիրքեր մարտական հերթապահության։
«Մենք մեր գործն ենք անում, սա Սպարապետի թողած ժառանգությունն է, մենք մինչև վերջ պետք է տանենք այն և տանում ենք: Եթե դիվերսիոն հարձակում լինի, տեղում պետք է կողմնորոշվել: Հարձակումը հարձակում է, ոչ մի բանից մի վախեցեք: Եթե մարդ կա, որ նա այդ հոգեբանությունը չունի ունենալ, ընդամենը գալիս է Երկրապահով գնում է, այդպես չի կարող լինել»,-ասաց նա: