Հետևեք մեզ։

Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ

16:27, 06 նոյեմբեր 2024
Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ պաշտպանելով իր ազգային շահերը և կենտրոնանալով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելու վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին, ըստ որոնց՝ 277 ընտրիչի ձայնով հաղթանակ է տարել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը։

«Ռուսաստանը կաշխատի նոր վարչակազմի հետ, երբ այն հաստատվի Սպիտակ տանը՝ կոշտ պաշտպանելով ռուսական ազգային շահերը և կենտրոնանալով հատուկ ռազմական գործողության նպատակների իրագործման վրա: Մեր պայմաններն անփոփոխ են և հայտնի Վաշինգտոնին»,- ասված է հայտարարության մեջ։