Հետևեք մեզ։

ՊԵԿ նախագահը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել

17:14, 06 նոյեմբեր 2024
ՊԵԿ նախագահը Ֆրանսիական համալսարանի ռեկտորի հետ հուշագիր է ստորագրել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի Ռուստամ Բադասյանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությունների համար ամուր հիմքեր ստեղծելու և գործակցությունն ընդլայնելու նպատակով։

Ռուստամ Բադասյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն ուղղված է ՊԵԿ-ում ակադեմիական առաջընթացի խթանմանը, մասնավորապես, մաքսային և հարկային աշխատակիցների գիտելիքների զարգացմանը և հմտությունների կատարելագործմանը։

Անդրադառնալով կողմերի միջև համագործակցությանը՝ Սալվա Նակուզին առանձնացրել է գործակցության  շրջանակն ընդլայնելու հնարավորությունները և կարևորել արդյունավետ փոխգործակցությունը։

Հուշագրի շրջանակում կողմերը կիրականացնեն գործուն քայլեր՝ կոմիտեի աշխատակիցների և համալսարանի  ուսանողների կարողությունների զարգացման ուղղությամբ։