Հետևեք մեզ։

Կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վրեժխնդիր է եղել՝ համագյուղացուն պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ. ՔԿ

18:05, 06 նոյեմբեր 2024
Կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վրեժխնդիր է եղել՝ համագյուղացուն պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի 46–ամյա բնակիչը, 2024թ․ հոկտեմբերի 16-ին կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վրեժխնդիր լինելու նպատակով, հետևել է 34–ամյա համագյուղացուն՝ դարանակալել, այնուհետև նրա հետևից մտել նշված բնակավայրի՝ Թումանյան փողոցում գտնվող տան բակ։
 
 
Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ 46–ամյա տղամարդը մոտեցել է նրան և դանակով մոտ 10 անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Տուժողի եղբայրը, նկատելով այդ ամենը, մոտեցել է նրան, որից հետո վերջինս, 34–ամյա տղամարդու եղբորը կյանքից զրկելու դիտավորությամբ, հարձակվել է նրա վրա և դանակով հարվածել վերջինիս ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
 
 
Ապա 46–ամյա տղամարդը փորձել է նաև երկրորդ անգամ հարվածել տուժողի եղբորը, սակայն վերջինիս հաջողվել է մի կողմ հրել տղամարդուն և դիմել փախուստի։ 46–ամյա տղամարդը, սպանության սպառնալիքներ հնչեցնելով, վազել է նրա հետևից։ Լսելով սպառնալիքները՝ հարևանությամբ բնակվող անձինք դուրս են եկել փողոց, որից հետո 46–ամյա տղամարդը անհետացել է՝ չկարողանալով ավարտին հասցնել հանցագործությունը։
 
 
46-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է։